|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում ձերբակալվել են երեք հոգու, ովքեր կասկածվում են ահաբեկչության նախապատրաստման մեջ:
Գերմանական ԶԼՄ-ներից մեկը տեղեկացրել է, որ Մարոկկոյից և Իրանից եկած երիտասարդներն իրենց մտադրությունը նախատեսել էին իրականացնել մայիսի 14-ին` «Եվրատեսիլ-2011»-ի եզրափակիչ համերգի օրը, երբ դահլիճում հավաքված կլինի ավելի քան 24.000 հանդիսատես:
Գերմանիայի Դաշնության գլխավոր դատախազ Ռայներ Գրիսբաումը հայտարարել է, որ խուզարկության ժամանակ երիտասարդների մոտից հայտնաբերվել է մեծ քանակությամբ պայթուցիկ:
Նախաքննությունը պարզել է նաև, որ գրոհայինները դիվերսիոն ուսումնառությունը ստացել են պակիստանյան ճամբարներում: