|
Փոխարժեքներ
19 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.94 |
| EUR | ⚊ | € 397.25 |
| RUB | ⚊ | ₽ 4.4154 |
| GBP | ⚊ | £ 475.32 |
| GEL | ⚊ | ₾ 139.17 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հասկանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դժգոհությունը Ղրիմի կամրջի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումներից։ Այս մասին Թրամփը հայտարարել է NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Պուտինը չափազանց զայրացած էր Զելենսկիի վրա՝ Ղրիմի կամրջի վրա այդ հարձակման պատճառով։ Միանգամայն հասկանալի է, թե ինչու է Պուտինն այդպես արձագանքել»,- ասել է Թրամփը։
Ավելի վաղ՝ Ռուսաստանի նախագահը Շենժենում հայտարարել էր, որ կամրջի վրա հարվածներից հետո հրադադարի շուրջ որևէ պայմանավորվածություն չի լինի՝ խոստանալով Կիևին ավելի «ցավոտ» պատասխան։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 16-ին և 17-ին Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ են հասցրել Ղրիմի կամրջին, ինչի հետևանքով ժամանակավորապես դադարեցվել է գնացքների և ավտոմեքենաների երթևեկությունը։
ՌԴ քննչական կոմիտեն ահաբեկչության հատկանիշներով քրեական գործ է հարուցել։