կարևոր
706 դիտում, 24 րոպե առաջ - 2026-11-19 16:16
Աշխարհ

Միայն Աստված գիտի, թե ինչ կլինի հետո․ Պուտինը՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի գագաթնաժողովի արդյունքների մասին

Միայն Աստված գիտի, թե ինչ կլինի հետո․ Պուտինը՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի գագաթնաժողովի արդյունքների մասին

Թե ինչ կլինի հետո, գիտի միայն Աստված, բայց կցանկանայի, որ եռակողմ հանդիպման մասնակիցների միջև փոխըմբռնում լիներ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդներ Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպման արդյունքներով, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Թե ինչ կլինի հետո, ոչ ոք չգիտի՝ միայն Տեր Աստված գիտի, թե ինչ կլինի հետո։ Բայց ես շատ կցանկանայի, որ սա ունենար իր շարունակությունը գոնե այն իմաստով, որ ժամացույցների ստուգման, մի շարք առանցքային ուղղություններով, իմ կարծիքով, եթե ոչ պայմանավորվածություններ, ապա փոխըմբռնում տեղի ունեցել է»,- ասել է Պուտինը։