կարևոր
274 դիտում, 18 րոպե առաջ - 2026-11-20 11:01
Հասարակություն

Լարված իրավիճակ Քոչարյանի գործով նիստին. դատավորը պահանջում է հետաձգել նիստը

Լարված իրավիճակ Քոչարյանի գործով նիստին. դատավորը պահանջում է հետաձգել նիստը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների հակասահմանադրական գործով դատական նիստի ընթացքում վիճաբանություն ծագեց դատավոր Սարգիս Պետրոսյանի և փաստաբաններ Արամ Օրբելյանի ու Միհրան Պողոսյանի միջև։

Պատճառն այն էր, որ փաստաբանները նույն ժամին այլ դատական նիստեր ունեին նշանակված և միջնորդեցին հետաձգել նիստը՝ մյուս դատական գործընթացներին մասնակցելու հնարավորություն ունենալու համար։

Դատավոր Սարգիս Պետրոսյանը մերժեց միջնորդությունը և հայտարարեց 30 րոպե ընդմիջում՝ փաստաբաններին հորդորելով հետաձգել մյուս դատական նիստերը։

Մանրամասն՝ տեսանյութում։