|
Փոխարժեքներ
19 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.94 |
| EUR | ⚊ | € 397.25 |
| RUB | ⚊ | ₽ 4.4154 |
| GBP | ⚊ | £ 475.32 |
| GEL | ⚊ | ₾ 139.17 |
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի ֆինանսական կենտրոնում գտնվող բարձրահարկ շենքը վնասվել է Եմենի հութիների հրթիռային հարձակման հետևանքով։
Ինչպես փոխանցում է Reuters-ը, այս մասին հայտնել է երկրի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը։
Հարձակման հետևանքով նյութական վնաս է հասցվել շենքի մի քանի հարկերին, ինչպես նաև հարակից շինություններին։ Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։
Գործակալության փոխանցմամբ՝ հարձակման թիրախում է հայտնվել Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամի (Public Investment Fund, PIF) գլխավոր գրասենյակը, որը տեղակայված է Էր Ռիադի ամենաբարձր երկնաքերում։ Հարվածի հետևանքով վնասվել են շենքի յոթից ութ հարկերի պատուհանները և արտաքին ճակատային հատվածները։