կարևոր
415 դիտում, 20 րոպե առաջ - 2026-11-19 22:37
Հասարակություն Քաղաքական

Նիկոլ, եղկելին դու ես, ոտքից գլուխ. Լևոն Քոչարյան

Նիկոլ, եղկելին դու ես, ոտքից գլուխ. Լևոն Քոչարյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

«Եռաբլուրը հազարավոր դիակներով ավելացրած նողկանքը եղկելի է անվանում դրա մասին բարձրաձայնող կին լրագրողին։

Նիկոլ, եղկելին դու ես, ոտքից գլուխ»,- գրել է նա:

Հիշեցնենք՝ այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը հիշեցրեց Փաշինյանի խոսքերը՝ ուղղված իր ընդդիմախոսներին:

«8 տարի է՝ սպառնում եք՝ կկզցնեմ, կսատկցնեմ, ասֆալտ լիզել կտամ, կդոմփեմ, էս կանեմ, էն կանեմ, 18+ ինչքան խուժանական սպառնալիք կա, ասել եք, նախորդ ճեպազրույցում էլ ասել եք՝ սաղի ձեռքը կջարդեմ, պետք լինի՝ աթոռով, ու ձեր մազը չի ծռվել»,- հարցրեց լրագրողը:

Ինչին ի պաստասխան Փաշինյանն ասաց.

«Դուք անձամբ և Ձեզ նման բազմաթիվ լրագրողներ և քաղաքական գործիչներ Եռաբլուրը դարձրել եք մանրադրամ ձեր նեղ լրագրողական և ձեր նեղ շահերի համար: Ես ուղիղ ասում եմ՝ Դուք, անձամբ Դուք, «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» խմբակցությունը, էլի քաղաքական շրջանակներ ու մարդիկ Եռաբլուրը տևական ժամանակ դարձրել եք քաղաքական և հանրային մանրադրամ: Դուք այդ ճանապարհին եղկելի եք պարզապես, եղկելի, որովհետև դուք ընդհանրապես ի՞նչ գիտեք Եռաբլուրից»։