Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այս տարի 40 հազարից ավելի աշակերտ առաջին անգամ դպրոց կգնա: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
Նա նշեց նաև, որ այս տարի առաջին դասարան հաճախող աշակերտների թիվն ավելացել է, իսկ վերջնական տվյալները պարզ կլինեն սեպտեմբերի 10-ից հետո: «Նախորդ տարի, օրինակ, ունեինք 38 000 աշակերտ: Ի դեպ, 1-4-րդ դասարանցիներին բոլոր գրքերը կտրամադրվեն անվճար»,- ասաց Հովհաննիսյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ այս տարի «Ազգային երգ ու պար» առարկայի դասավանդման ծավալները կընդլայնվեն. ևս 100 դպրոց կմիանա ծրագրին: «Այս պահին ուսուցիչները վերապատրաստում են անցնում, և պետք է ասեմ նաև, որ ողջ տարվա ընթացքում նույնպես պարբերապար նրանք կվերապատրաստվեն»,- հայտնեց ԿԳՆ հանրակրթության վարչության պետը: