|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԻՇԻՊ-ի զինյալները ռմբակոծել են Հալեպի Մոկամբո շրջանը, որի հետևանքով եղել են զոհեր, վիրավորներ, ինչպես նաև նյութական մեծ վնասներ. տեղեկացնում է «Գանձասար»-ը:
Օգոստոսի 29-ին Նոր Գյուղի շրջանի բանջարեղենի շուկայի մոտ ընկել է հրթիռ, որի հետևանքով փլուզվել է շենք, սակայն, բարեբախտաբար, զոհեր չեն եղել: Հրթիռներ են ընկել նաև Թիլել և Ճելե շրջաններում:
Կենցաղային առումով` ջուրը հասանելի է քաղաքի համարյա բոլոր շրջաններում: Էլեկտրականությունը երկու օրվա ընթացքում միացվել է ընդամենը մեկուկես ժամով, իսկ համացանցային ծառայությունը մնում է խափանված:
Կայքը տեղեկացնում է, որ նահանգային խորհուրդն սկսել է վառելանյութի հայթայթման աշխատանքները՝ նախքան ձմեռը բնակարանները վառելիքով ապահովելու համար, սակայն վերջին օրերին զգալիորեն բարձրացել է վառելիքի գինը՝ նահանգին հատկացված վառելանյութի քանակի համեմատաբար նվազեցման պատճառով: