|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Վերջին օրերին Սիրիայի բանակը Հալեպում զինվորական ծանր գործողություններ է կատարում՝ զինյալ ահաբեկչական խմբավորումներին վերահսկողության տակ վերցնելու համար. տեղեկացնում է «Բերիոյ լուրեր»-ը:
Սիրիական բանակը նկատելի առաջխաղացում է արձանագրել հյուսիսային և արևմտյան արվարձաններում:
Երեկ՝ փետրվարի 17-ին, զինյալ ահաբեկչական խմբավորումների թիրախ է դարձել հիմնականում քրիստոնյա և հայաբնակ Ազիզիեն ու դրա հարակից շրջանները:
Հրթիռակոծվել է նաև քաղաքի կենտրոնում գտնվող Բըսթան Քըլափ շրջանը, որտեղ գտվում են հայերի պատկանող վաճառատներ:
Մոկամբո, Թշրին թաղամասերը ևս հրթիռակոծվել են: Արձանագրվել է 8 զոհ և 36 վիրավոր:
Պայթյունները նյութական ծանր վնասներ են պատճառել շրջանի ավտոմեքենաներին, բնակարաններին և խանութներին: Նշվում է նաև դրանց հետևանքով առաջացած վախի, սարսափի մթնոլորտի և հոգեկան խանգարումների մասին:
Երկուշաբթի օրը Հալեպի Սըրյան ալ Ատիմ շրջանում ընկած հրթիռների պատճառով ևս արձանագրվել են բազմաթիվ զոհեր և վիրավորներ:


