|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Երեկ՝ փետրվարի 26-ին, զինված ահաբեկչական խմբավորումների կողմից Հալեպում իրականացված հրթիռակոծությունների հետևանքով մահացել է 1964 թվականի ծնված Հակոբ Գաբրիելյանը. տեղեկացնում է «Գանձասարը»-ը:
Հրթիռակոծությունների հետևանքով վիրավորվել են նաև Շողեր Արսլանյանն ու Սոսի Ստամբուլյան-Օհանյանը:
Փետրվարի 21-ին դարձյալ հրթիռակոծությունների զոհ էին դարձել 1970 թվականի ծնված Սագո (Սարգիս) Գարագյուլյանն ու 1981 թվականի ծնված Հարութ Ագսանյանը, վիրավորվել էին Լևոն Բարսեղյանը, Նազո Ագսանյանը, Հովսեփ Չալօղլյանը, Ավո Զարմինյանն ու Ժագ Ասլանյանը:
Պայթյունները նյութական ծանր վնասներ են պատճառել շրջանի մեքենաներին և խանութներին: