| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ սահմանադրական փոփոխությունների շրջանակում Սերժ Սարգսյանի հետ տեղի ունեցած հանդիպումը ոչ միայն արդյունավետ էր, այլ նաև` ապագային միտված:
««Ազգային միաբանություն» կուսակցությունում երեկվա հանդիպման հետ կապված քննարկումներ արվեցին: Բոլորիս համար ամենակարևորը այն էր, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում փոխադարձ ըմբռնում կար»,- ասաց Գեղամյանը` հավելելով. «Երբ մտորում ես, հասկանում ես, որ այդ փոխադարձ ըմբռնումը պայմանավորված էր նրանով, որ մենք շատ ենք սիրում մեր հայրենիքը և ուզում ենք, որ մեր երեխաները, մեր թոռները ասեն`իրենց հայրերը, իրենց պապիկները ճշմարիտ ճանապարհի վրա են եղել»: Պատգամավորի դիտարկմամբ` իրենք արհամարհել ենք ցանկացած վայրահաչոց, որը ոչ թե հետապնդում է երկրի ապագայի հետ կապված հարցերին ավելի ճշգրիտ և ավելի ավելի ծանրակշիռ մոտեցումներ, այլ` պարզապես միտում ունի հասնել ռևանշի:
Գեղամյանի խոսքով`«Ազգային միաբանություն» կուսակցության նման վերաբերմունքը բոլորովին էլ նոր չէ. «Հանդիպման ժամանակ հերթական անգամ մենք ականատեսն ու արձանագրողը եղանք, որ փոխադարձ ըմբռնում կա: «Ազգային միաբանություն» կուսակցության գնահատականներն ու դիրքորոշումները այնպես չէ որ հանդիպումից հետո նոր են տրվում: Մեր տեսակետը հայտնի էր նաև մինչև հանդիպումը»: