|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր՝ վաղ առավոտյան, Կոտայքի մարզի Պտղնի գյուղի ձորից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի, ով, սակայն, արդեն մահացած է եղել: Ոստիկանությունից yerkir.am-ին հայտնեցին, որ մահացածը Պտղնի գյուղի բնակիչ` 34-ամյա Արսեն Ազիզյանն է:
Այս պահին դեպքի վայրում են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչներ, այնտեղ է նաև մարզի դատախազ Վիգեն Միլիտոնյանը: Քննություն է տարվում` դեպքի հանգամանքները պարզելու համար: