|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հորդորում է Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն պտուղ-բանջարեղեն արտահանող ֆիզիկական և իրավաբանական անձանց պտուղ-բանջարեղենի տարաների վրա փակցնել պիտակներ հետևյալ տեղեկատվությամբ.
-ապրանքի անվանումը
-ծագման երկիրը
-արտահանողի և/կամ վերարտահանողի անվանումը:
Մակնշման անհրաժեշտությունն առաջացել է՝ պայմանավորված ՌԴ-ի կողմից արևմտյան մի շարք երկրների նկատմամբ կիրառվող սանկցիաներով և ՌԴ-ի տարածքում երրորդ երկրների մթերքը ԵԱՏՄ անդամ-երկրների, այդ թվում՝ հայկականի անվան տակ չիրացնելու հանգամանքով: Արտահանվող պտուղ-բանջարեղենի տարաների մակնշումը կպաշտպանի մեր արտահանողներին, որպեսզի այլ երկրների արտադրանքը հայկական պտուղ-բանջարեղենի անվան տակ չիրացվի ռուսական շուկայում, ինչպես նաև ՌԴ արտահանման գործընթացում խոչընդոտներ չլինեն: