|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Օգոստոսի 25-ին, ժամը 23.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գեղադիր գյուղի բնակիչ Գևորգ Գ.-ն դանակահարել է կնոջը և «շտապօգնության» խումբը կանչով մեկնել է այնտեղ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23.00-ի սահմաններում, 1960 թ. ծնված Գևորգ Գ.-ն տանը դանակով հարվածել է կնոջ` 1963 թ. ծնված Գայանե Գրիգորյանի կրծքավանդակի աջ վերկրծքային շրջանին, ինչի հետևանքով վերջինս «շտապօգնության» ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Գևորգ Գ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Արագածի բաժին: Դանակն առգրավված է: Կատարվում է նախաքննություն: