Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` այսօր` հոկտեմբերի 27-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Երևանի շտապօգնության թիվ 7 ենթակայանի բուժբրիգադը քաղաքացու ուշաթափության կանչով մեկնել է Հարավ- արևմտյան Ա-3 թաղամասի 13-րդ շենք, որտեղ բնակարաններից մեկում հայտնաբերել է կնոջ դի:
«Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի մասին շտապօգնության բրիգադը տեղեկացրել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժին: Նշված շենք են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը` Մալաթիայի ոստիկանապետ Ավետիկ Աբրամյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի քննիչ Սուրեն Դումանյանի գխավորությամբ քննչական խումբը:
Օպերատիվ քննչական խումբը բնակարանում հայտնաբերել է թոշակառու` 62-ամյա Մելանյա Պողոսյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` կինը մահացել է դանակի մի քանի հարվածներից, որոնք ստացել է մարմնի տարբեր մասերում:
Ֆտոլրագրողի տեղեկություններով, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով արդեն ձերբակալվել է նույն հասցեի բնակիչ, 69-ամյա Ազատ Մնացականյանը, ով խոստովանել է, որ տանը ծագած կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել իր և կնոջ միջև, որի ժամանակ գաղտնի փականով դանակով ինքը հարվածներ է հասցրել կնոջը»,- տեղեկանում ենք կայքից:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: