|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Արդեն հայտնել ենք, որ երեկ դաժան սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. Գեղադիր գյուղում 55-ամյա Գևորգ Գալոյանը քնած ժամանակ դանակահարել է կնոջը՝ 52-ամյա Գայանե Գրիգորյանին, ով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ Գ. Գալոյանը հոգեկան խնդիրներ ունի և հաշվառված է հոգեբուժարանում:
Yerkir.am-ի հետ զրույցում Գեղադիրի գյուղապետ Գնել Գևորգյանը պատմեց, որ սպանվածի ընտանիքը ծանր սոցիալական պայմաններում է ապրում:
«Ընտանիքում 7 հոգի էին՝ ինքը, կինը, տղան, հարսը և երեք երեխանը: Ոչ ոք չէր աշխատում, երեխաներից մեկն էլ հաշմանդամություն ունի»,- ասաց գյուղապետը և պատմեց դեպքի մասին: «Դեպքը գիշերն է եղել, հարսը սկեսուրի ձայնն է լսել, վազել է սենյակ, տեսել` սկեսրայրը դանակահարել է նրան: Զանգել է ամուսնուն: Մինչև հասել է տեղ, զանգել են շտապօգնություն: Հիվանդանոցի ճանապարհին մահացել է»:
Գյուղապետի խոսքով՝ ամուսինը կնոջը դանակի հարվածներ է հասցրել թոքերի շրջանում: