Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
2015-16 ուստարվա օգոստոսյան խորհրդակցությունների մեկնարկը տրվել է ՀՀ Տավուշի մարզում: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այցելել է Տավուշի մարզ, հանդիպել տեղի դպրոցների տնօրենների և ուսուցչական կազմի հետ:
ԿԳ նախարարն այցելել է նաև Նոյեմբերյանի տարածաշրջան, որտեղ եղել է մի շարք սահմանամերձ համայնքների դպրոցներում: Մասնավորապես` նախարարն այցելել է Դովեղի և Բերդավանի դպրոցներ, հանդիպել դպրոցի մանկավարժական կազմին, լսել նրանց հուզող հարցերը:
Նշենք, որ ՀՀ պետական սահմանից 1.5 կմ հեռու գտնվող Դովեղ գյուղի միջնակարգ դպրոցում 2015-2016 ուսումնական տարում կսովորի 65 աշակերտ: Անցած տարի աշակերտների թիվը եղել է 74: Դպրոցն ունի 20 ուսուցիչ:
Իսկ սահմանից 2.5 կմ հեռու գտնվող Բերդավան գյուղի միջնակարգ դպրոցում 2015-2016 թվականներին կսովորի մոտ 380 աշակերտ: Ամեն տարի այս դպրոցի աշակերտների առնվազն 60 տոկոսն ընդունվում է բարձրագույն ուսումնական հաստատություններ. 2015 թվականի 39 շրջանավարտներից 23-ն ընդունվել է պետական բուհեր: Ավագ դասարանների աշակերտների թիվը գերազանցում է 100-ը: Բերդավանի միջնակարգ դպրոցն ունի 47 մանկավարժ: