|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«2010 թվականին Զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում ունեցել ենք որոշակի հաջողություններ, եւ պետցուցանիշների գծով հաստատված բոլոր ծրագրերն ամբողջությամբ կատարվել եւ գերակատարվել են»,- այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԱՍՀՆ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Սոնա Հարությունյանը:
Նրա խոսքով` 2010թ. գործազրկության մակարդակը կրճատվել է` տարեսկզբի 7,1տոկոսի փոխարեն տարեվերջին կազմելով 6,9 տոկոս: Զբաղվածության պետական ծրագրերում ընդգրկվածների թիվը նախորդ տարի կազմել է շուրջ 3700: Տարվա ընթացքում աշխատանքի է տեղավորվել 11315 աշխատանք փնտրող` նախատեսված 8800-ի փոխարեն:
Սոնա Հարությունյանի փոխանցմամբ` 2010-ին կրճատվել է նաեւ աշխատանք փնտրողների թիվը` կազմելով 93555 անձ, որոնցից 79500-ը ստացել են գործազուրկի կարգավիճակ: Զբաղվածության պետական ծառայության պետը, սակայն, փաստում է, որ թեեւ տարբեր ցուցանիշների գծով որոշակի արդյունքներ կան, այնուհանդերձ, ոլորտում խնդիրներ կան, որոնց լուծման ուղղությամբ 2011-ին մի շարք միջոցառումներ են նախատեսված. աշխատաշուկայում առաջարկի եւ պահանջարկի անհամապատասխանության կրճատում, աշխատաշուկայում անմրցունակ խմբերի, մասնավորապես` հաշմանդամների զբաղվածության ապահովում, գյուղական բնակավայրերի բնակչության, հատկապես` երիտասարդների թերզբաղվածության կրճատում, օրենսդրության շարունակական կատարում եւ զբաղվածության որակյալ ծառայությունների մատուցում: