|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Արգենտինայի մայրաքաղաքում հոկտեմբերին անցկացված ՄՕԿ –ի գործկոմի նիստում նախագահ Թոմաս Բախն ասել է, որ կլիմայական փոփոխությունների հետևանքով, մասնավորապես եվրոպական երկրներում, պակասել է ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման հավակնորդ երկրների թիվը:Շատերն անիմաստ են համարում ներդրումներ անել ձմեռային մարզաձևերի զարգացման համար,քանզի դա եկամտաբեր չի: Տարիներ հետո, ձյան սակավության պատճառով, հավանաբար անհրաժեշտ կլինի օգտագործել արհեստական ձյուն:
Լողավազան կարելի է կառուցել ամեն տեղ,բայց լեռնադահուկային արագընթաց մրցուղի պատրաստելն անհամեմատ դժվար է տեղանքի ընտրության և համապատասխան սարքավորումների տեղադրման առումով:
ՄՕԿ –ի գործկոմը հաստատել է 2026թ. ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման հավանական թեկնածու քաղաքների ցանկը. Կանադայի Կալգարի,համատեղ հայտ ներկայացրած Իտալիայի Միլանը, Կորտինա դ Ամպեցցոն և Շվեդիայի Ստոկհոլմ:
ՀԱՕԿ լրատվական բաժին