Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տարեց կնոջը խնամողը նրա տնից գողություն էր արել. նա բերման է ենթարկվել։ Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության ծառայությունից։
Մարտի 18-ին, ժամը 15.25-ին, ոստիկանություն զանգած քաղաքացուհին հայտնել էր, որ ամուսնու մորը խնամողը ժամանակ առ ժամանակ տնից փող է վերցրել, իսկ հետո սկեսուրն իրեն զանգել եւ հայտնել է, որ ոսկեղենը չկա:
Նշված հասցե մեկնած ոստիկաններին տարեց կինը հայտնել է, որ մարտի սկզբից մարտի 18-ն ընկած ժամանակահատվածում իրեն խնամող 33-ամյա կինը իր դրամապանակից գողացել է 10.000 դրամ, չհրկիզվող պահարանից՝ 100 դոլար եւ 700.000 դրամ արժողության ոսկյա շղթա:
Մարտի 18-ին, ժամը 16.50-ին, Վահրամ Փափազյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, 33-ամյա կինը բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: