| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Թուրքիայում կայանալիք ընտրություններին և թուրք-քրդական հակասություններին:
«Խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված վիճակը հենց սկզբից ճգնաժամային էր, և ակնհայտ էր, որ կոալիցիոն կառավարություն ձևավորելու համար հատկացված այս ժամանակը լինելու է արարողակարգային և իրավական: Թուրքիայի Սահմանադրությունը պահանջում է, որ ամենաշատ ձայներ ստացած ուժը փորձի կոալիցիա ձևավորել, և, հետևելով այդ իրավական նորմին, տեղի են ունենում բանակցություններ»,- ասաց թուրքագետը` հավելելով, որ Թուրքիայում անցկացվող բանակցությունները տապալված են:
«Կողմերի միջև կային քաղաքական ու գաղափարական կարևոր հակասություններ, և ամենաշատ ձայներ ստացած ուժի դե ֆակտո լիդերը` Թուրքայի նախագահ Էրդողանը, ըստ էության, բոլորովին այլ քաղաքական նկրտումներ ուներ, և, բացի միանձնյա կառավարման ձևավորումից, ցանկացած այլ տարբերակ նրա համար անընդունելի է: Ներկայումս Թուրքիայի քաղաքական դաշտն ավելի է ագրեսիվանում»,- ասաց Մելքոնյանը` հավելելով. «Կողմերից երկուսը, հատկապես` «Արդարություն և զարգացում» կուսակցությունը և «Ժողովուրդների ժողովրդավարություն» կուսակցությունը, ըստ էության, գնում են վա-բանկ: Առաջին կուսակցությունը մյուսից ավելի ձայներ է հավաքելու մի քանի անգամ և դրա համար որևէ բան չի խնայելու: Թուրքական իշխանությունների կողմից հիմա ակտիվ հակաքարոզչություն է տարվում, ինչի շրջանակներում տեղավորվում է նաև հայ համայնքը, Թուրքայում ապրող հայությունը: Նոյեմբերի 1-ի ընտրությունների ժամանակ հայերը կամ հայ համայնքը վերադառնալու են իրենց չեզոք, հարմարվողական դիրքին»: