|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Մոսկվան ու Թբիլիսին ավարտել են «Ապրանքների առևտրի մաքսային վարչարարության և մոնիթորինգի մեխանիզմների մասին» համաձայնագրի դրույթներն իրականացնելու համար անհրաժեշտ ընթացակարգերի քննարկումը: Այդ մասին հայտնում է Коммерсантъ-ը` իր աղբյուրին հղումով:
Համաձայնագիրը ստորագրվել է 2011-ին Ժնևում. դա այն փաստաթղթերի փաթեթի մի մասն է, որով Ռուսաստանն անդամակցել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը:
Ռուսաստանն ԱՀԿ-ին անդամակցել է 2012-ին, սակայն Վրաստանի հետ համաձայնագիրը, որը ենթադրում է երկու երկրների միջև առևտրային 3 միջանցքի ձևավորում, որոնցից երկուսն անցնելու են Աբխազիայով և Հարավային Օսիայով, այդպես էլ չի աշխատել: Մոսկվայից և Թբիլիսիից 7 տարի է պահանջվել այն իրականացնելու համար:
Վրաստանի վարչապետի` Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հաստատել է թերթի հետ զրույցում, որ համաձայնագրի ամբողջականացումն ավարտված է:
Թերթը նշում է, որ համաձայնագրի իրականացմամբ հետաքրքրված է նաև Հայաստանը, որի համար հարավօսական միջանցքն այլնտրանք է Ռազմական-վրացական ճանապարհին, որը ձմռանը հաճախ արգելափակվում է: