Փոխարժեքներ
01 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.94 |
EUR | ⚊ | € 443.01 |
RUB | ⚊ | ₽ 4.8004 |
GBP | ⚊ | £ 520.8 |
GEL | ⚊ | ₾ 141.85 |
ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեն խստագույնս դատապարտում է այսօր (30 ապրիլ, 2025թ․) Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի ընդունարանում վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր֊Մարգարյանի և իր մեկ տասնյակից ավելի աշխատակիցների կողմից ՀՀ քաղաքացի Արթուր Չախոյանին ծեծելու փաստը։
Անգործության մատնված կամ միայն ընդդիմադիրներին ճնշող ուժայինների այս պահվածքը ծնում է և ծնելու է նոր միջադեպեր։
Հանրության մեջ արմատավորվում է իշխանության և իշխանավորի անպատժելիության կերպար։ ԱԺ֊ում, քաղաքապետարաններում, այժմ արդեն համայնքապետարանում, վաղն արդեն ամենուր ականատեսն ենք լինելու այս երևույթին։
Այսօրվա իշխանավորներից պահանջում ենք դադարեցնել հային, երևանցուն ոչ վայել այս պահվածքը. սա թուրքին հատուկ ոհմակային դրսևորում է։ Այլապես լցվում է ժողովրդի համբերության բաժակը, և հետևանքները լինելու են անկանխատեսելի»։
Հիշեցնենք, որ Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար, Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ Տիգրան Տեր-Մարգարյանը և իր աշխատակիցները թաղապետարանի շենքում այսօր ուղիղ եթերում դաժանաբար ծեծի են ենթարկել ակտիվիստ, հանրային գործիչ Արթուր Չախոյանին։ Վերջինս գնացել էր մասնակցելու հանրային լսումների և վարչական շրջանի ղեկավարից պատասխան պահանջելու նախորդ օրը հրապարակայնորեն իրեն և իր ընտանիքին վիրավորելու համար։
Ավելի ուշ Չախոյանին բերման են ենթարկել, նա ոստիկանական բաժնից շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: