Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում ուժի մեջ է մնում: ՀՀԿ-ականները պնդում են, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանին հաջողվել է համոզել Սերժ Սարգսյանին եւ սպասում են, որ նշանակումը տեղի կունենա եկող շաբաթ, երբ վարչապետը դեռ արձակուրդում գտնվելիս կլինի, որ Հովհաննիսյանի նշանակումը նրա անվան հետ չկապվի, այլ տպավորություն ստեղծվի, թե կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն է հասել այդ նշանակմանը: ՀՀԿ-ականներն, ի դեպ, սպասում են, թե ինչպես է Արփինե Հովհաննիսյանը աշխատելու ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի՝ Քեթրինի Միհրանի հետ եւ կարծում են, որ սկանդալներն անխուսափելի են լինելու:
Ինքը՝ Արփինե Հովհաննիսյանը, որն, ըստ տեղեկությունների, հանգստանում է Իտալիայում, հեռախոսազանգերին չի պատասխանում եւ պասիվացել է նաեւ Ֆեյսբուքում: Հուլիսի 31-ից հետո նա որեւէ գրառում իր էջում չի արել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում