Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանի անձնական մարզիչ Սամվել Գևորգյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի հետ բերեն Միհրան Հարությունյանից խլված ոսկե մեդալը։
«Միհրան Հարությունյանը արդեն 4 տարի է, ինչ Հայաստանում է։ Այստեղ մարզվելու ընթացքում նա պետք է ունենար 2 ոսկի։ 2015 թվականի աշխարհի առաջնությունում նա անարդարացիորեն զրկվեց մեդալից, իսկ Բաքվի Եվրոպական խաղերում` ոսկե մեդալից։ Եզրափակիչ գոտեմարտում բոլորդ տեսաք, թե ինչպիսի անբարո կերպով խլեցին մեր ոսկե մեդալը։ Օլիմպիական խաղերում նա ոչ մի բացթողում չի արել, նույնիսկ` մարզիչների համար։ Եզրափակիչում սերբ մրցակիցն անընդհատ քաշում էր նրա մարզահագուստը, որը նկատողության էր արժանի, և եթե մրցավարը գոնե մեկ անգամ պարտեր դներ սերբին, ապա գոտեմարտը կավարտվեր ավելի շուտ։ Մենք խորհրդակցում ենք հիմա ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ և հույս ունենք, որ հետ կբերենք ոսկե մեդալը։ Գործը հիմա Լոզանի մարզական դատարանում է»,- ասաց Գևորգյանը։
Լուսանկարը` News.am Sport-ի