Մակեդոնական «Վարդար»-ը, որի կազմում հանդես են գալիս Հայաստանի ազգային հավաքականի 3 ֆուտբոլիստներ, երեկ ստուգողական խաղում նվազագույն հաշվով հաղթանակ է տոնել Պրահայի «Սլավիա»-ի նկատմամբ:
Հանդիպման միակ գոլը հիմնական ժամանակի ավարտին խփել է Արթուր Միրանյանը, ով փոխարինման է դուրս եկել:
Հայաստանի ազգային հավաքականի մյուս ֆուտբոլիստները՝ Արտակ Դաշյանն ու Հովհաննես Համբարձումյանը, մեկնարկային կազմում դուրս են եկել խաղադաշտ: 50-րդ րոպեին Համբարձումյանը կարմիր քարտ է ստացել եւ հեռացվել խաղադաշտից: