|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Փետրվարի 26-ին, ժամը 17.36-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի մոտակայքում \"BMW 745i\" մակնիշի 10 TT 022 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին, ինչի հետևանքով ստացված վնասվածքներից տեղում զոհվել է ավտոմեքենայի վարորդ ՝ 1989 թ. ծնված Հ. Դ.-ը, իսկ ուղևորներից մեկը (անձը չի հաջողվել պարզել) զոհվել է հոսպիտալացման ճանապրհին:
Բժիշկները մյուս երկու ուղևորների՝ 1991թ. ծնված Գ. Ա.-ի և 1982 թ. ծնված Ա. Զ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր: