կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-13 17:51
Իրավական

Տույը կալանավորվեց

Տույը կալանավորվեց
Փաստինֆո-ի տեղեկություններով՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը օրերս ձերբակալված` Տույ մականվամբ Արթուր Ղազարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը: 
 
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին` ժամը 16-ի սահմաններում, Արթուր Ղազարյանը Մաշտոցի պողոտայի և Պուշկին փողոցի խաչմերուկի մոտակայքից, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, բերման էր ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էին «ВИКИНГ» մոդելի 9 մմ տրամաչափի գործարանային արտադրության ակոսափող ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող 9մմ /9X19/ տրամաչափի փամփուշտներ:
 
Դեպքի առթիվ 2015 թվականի հուլիսի 10-ին Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով:
 
Նույն օրը Արթուր Ղազարյանը ձերբակալվել էր: