կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-07 20:00
Առանց Կատեգորիա

30 տարվա ազատազրկում` Թաիլանդի միապետին վիրավորելու համար

30 տարվա ազատազրկում` Թաիլանդի միապետին վիրավորելու համար

Թաիլանդի բնակիչներից մեկին դատապարտել են 30 տարվա ազատազրկման Facebook սոցիալական ցանցում միապետին վիրավորելու համար:  Բանգկոկի զինդատարանը նման վճիռ է կայացրել Պոնգսակ Սրիբոոնլեգուի նկատամամբ, ով քննադատական 6 հրապարակում էր ունեցել սոցցանցում: Ամեն հրապարակման համար նա դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, արդյունքում պատիժը կրկնակի կրճատել են: Վերջին շրջանում Թաիլանդում ավելացել են նման դատավարությունները:

Նշենք, որ 86-ամյա արքա Պումիպոն Ադուլյադետը աշխարհում ամենածեր  իշխող միապետերից է: