կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-28 10:25
Սպորտ

Հայաստանի` մինչեւ 19 տարեկանների հավաքականը ոչ-ոքի խաղաց Թաիլանդի հետ

Հայաստանի` մինչեւ 19 տարեկանների հավաքականը ոչ-ոքի խաղաց Թաիլանդի հետ

Մարտի 27-ին Դուբայում ավարտվեց «Դուբայի Գավաթ 2018» միջազգային մրցաշարը: Վերջին տուրում Հայաստանի` մինչեւ 19 տարեկանների հավաքականը պետք է խաղար Տաջիկստանի ընտրանու հետ, սակայն մրցաշարի կազմակերպիչները որոշեցին, որ մեր թիմի մրցակիցը լինելու է Թաիլանդի` մինչեւ 19 տարեկանների  հավաքականը: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Մեր թիմի կազմում գոլերի հեղինակներ դարձան Լյովա Մրյանը և Նարեկ Գրիգորյանը:

Հայաստանի` մինչեւ 19 տարեկանների հավաքականի մեկնարկային կազմը հետևյալն էր`

1. Էրիկ Մելիքսեթյան, 2. Պերճ Պողիկյան, 4. Կարեն Հովհաննիսյան, 7. Տիգրան Այունց, 8. Արսեն Եղիազարյան, 10. Ժիրայր Շաղոյան, 11. Նարեկ Գրիգորյան, 14. Արմեն Ղազարյան, 15. Լյովա Մրյան, 22. Սերգեյ Արուտյունյան, 23. Դավիթ Փարեմուզյան

Պահեստայիններ`  3. Դավիթ Գրիգորյան, 5. Ֆելիքս Խաչատրյան, 6. Ռաֆիկ Միսակյան, 9. Արմեն Հովհաննիսյան, 12. Հարություն Մելքոնյան, 13. Դավիթ Վարդանյան, 16. Արտյոմ Պետրոսյան, 17. Արամ Խամոյան, 18. Էրիկ Ազիզյան, 20. Ժան Շահնազարյան, 21. Արամ Բեբիկյան

ՀՖՖ պաշտոնական կայք