|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Ավարտվել է Հայագիտական համահայկական 7-րդ օլիմպիադան, որն անցկացվել է հայոց լեզվի, հայ գրականության, պատմության, մշակույթի պատմության ոլորտներում և մասնակցել են 55 պատանի: Հայ եկեղեցու պատմության մրցույթն անցկացվել է առանձին, որին մասնակցել են 38 սփյուռքահայ պատանի: Երկու փուլերում գումարային առավել բարձր միավորներ վաստակած մասնակիցները պարգևատրվել են 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի դիպլոմներով:
Հայոց լեզվից, գրականությունից և հայոց պատմությունից բարձր միավորներ վաստակածներին շնորհվել են պատվոգրեր և շնորհակալագրեր։ Բացի հիմնական մրցույթներից, կազմակերպվել են նաև նախասիրական «Հայրենասիրական երգի», «Ասմունքի» մրցույթներ և ինտելեկտուալ վիկտորինա: Վիկտորինային մասնակցել են 55 պատանիներ 11 թիմերով: Երկրորդ փուլում մասնակցել են 3 թիմեր, որից մեկը դարձել է հաղթող: Այս մրցույթներում հաղթողներին ևս տրվել են պատվոգրեր ու շնորհակալագրեր: Մասնակիցների համար կազմակերպվել են այցելություններ Լճաշեն, Հայրավանք, Սևանավանք և Նորատուս համայնքներ: