| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Երիտասարդական համահայկական հիմնադրամում այսօր մեկնարկել է «Ես կարող եմ աշխատել» խորագրով օլիմպիադա-մասնագիտական կարողությունների ցուցադրություն ծրագիրը՝ տարբեր մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների մասնակցությամբ:
Միջոցառմանը ներկա է եղել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ուսանողները կառավարության ղեկավարին են ներկայացրել իրենց նախնական և միջին մասնագիտական կրթության արդյունքների գործնական աշխատանքները և մասնագիտական կարողությունները:
Ծրագրի նպատակն է նպաստել մասնագիտական կրթության դերի բարձրացմանը և խթանել սոցիալական գործընկերությունը:
Օլիմպիադայի շրջանակներում մրցելու են «խոհարար», «հյուսն, ատաղձագործ», և «դերձակ-մոդելավորող» որակավորումների երեք թիմեր, իսկ մասնագիտական կարողությունների ցուցադրությունն անցկացվելու է «փայտի գեղարվեստական փորագրող», «հասարակական սնունդ», «գորգագործ», «քարի գեղարվեստական փորագրող», «խեցեգործական գեղարվեստական իրեր պատրաստող», «մանրանկարիչ», «գեղանկարչություն», «դարբին դրոշմող» և այլ որակավորում ստացած ուսանողների կողմից:
ՀՀ կրթության և գիտության նախարարության կազմակերպած միջոցառմանն, ընդհանուր առմամբ, մասնակցում է 90 ուսանող՝ 21 ուսումնական հաստատություններից: