|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Օրերս Ծաղկաձորում ՀՀ Կրթության և գիտության նախարարության, Կրթության ազգային ինստիտուտի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի համագործակցությամբ կայացավ համահայկական հայագիտական 6-րդ օլիմպիադան, որին մասնակցեցին ընդհանուր առմամբ 150 աշակերտներ ՀՀ-ից, ԼՂՀ-ից և Սփյուռքի հայկական կրթօջախներից. հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:
Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ այս տարի առաջին անգամ օլիմպիադայի շրջանակներում կազմակերպվեց նաև «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի մրցույթ, որին մասնակցեցին 54 աշակերտներ:
Առարկայական օլիմպիադաներին մասնակցելուն զուգահեռ օրակարգում նախատեսված էին ազգային պարի ուսուցում, դասախոսություններ պատմամշակութային թեմաներով, ինչպես նաև մասնակիցների ուխտագնացություններ սրբատեղիներ և այցելություններ ՀՀ տեսարժան վայրեր, որ իրականացավ ԵՀԽ Հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամի աջակցությամբ: