| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, հուլիսի 30-ին, ժամը 11.20-ին, Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցից բերման են ենթարկել 1956 թ. ծնված Լաուրա Գ.-ին: Պարզվել է, որ նա հունիս ամսվա կեսերին Արմավիրի Չարենցի և Շահումյան փողոցների խաչմերուկում գտնվող դեղատան առևտրի ցուցասեղանից գողացել է 1984 թ. ծնված Սամվել Բ.-ի բջջային հեռախոսը: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:
Հուլիսի 29-ին, ժամը 14.00-ին, «Սուրբ Գրիգոր Նարեկացի» եկեղեցու հոգևոր սպասավորից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 11.30-ի սահմաններում, Վանաձորի Մյասնիկյան փողոցի գտնվող «Սուրբ Գրիգոր Նարեկացի» եկեղեցու 1-ին հարկից, օգտվելով իր անուշադրությունից, գողացել են բջջային հեռախոսը: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Մխիթար Հերացու փողոցի թիվ 11 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Գոռ Ղ.-ն, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է վերը նշված հեռախոսը: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: