Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի Կենտրոնական բանկի, Ռուսաստանի ազգային բարեկեցության հիմնադրամի եւ ֆինանսների նախարարության դեմ, հայտնում է USA Today-ը։
Պատժամիջոցները Ռուսաստանի Կենտրոնական բանկին փաստացի զրկել են ԱՄՆ-ում կամ ամերիկյան դոլարով պահվող ակտիվներին հասանելիությունից:
Դրանք օտարերկրյա ֆինանսական ընկերություններին արգելում են դոլարներ ուղարկել Ռուսաստանի Կենտրոնական բանկ, Ազգային բարեկեցության հիմնադրամ կամ ՌԴ ֆինանսների նախարարություն:
Վարչակազմի պաշտոնյան ասել է, որ ԱՄՆ-ը նախքան երկուշաբթի օրը շուկաների բացումն է ցանկացել պատժամիջոցներ կիրառել այն բանից հետո, երբ հանգստյան օրերին դաշնակիցներից իմացել է, որ Ռուսաստանի ԿԲ-ն փորձել է դուրս բերել ակտիվներն ամբողջ աշխարհի հաստատություններից:
Այս հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ Ռուսաստանի Կենտրոնական բանկն իր հիմնական փոխառության տոկոսադրույքը 9,5%-ից կտրուկ բարձրացրել է մինչեւ 20%՝ փորձելով պահել սրընթաց անկում ապրող ռուբլին: