Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ սահմանափակումների ցանկում ընդգրկով Իրանի շինարարական հատվածը եւ արգելք դնելով մի շարք նյութերի մատակարարումների վրա, որոնք կարող են կիրառվել միջուկային եւ հրթիռային ծրագրերում: Այս մասին ասվում է ուրբաթ տարածված՝ ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության մեջ. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Պետքարտուղար Մայք Պոմպեոն շարունակում է սահմանափակումներ մտցնել իրանական ռեժիմի միջուկային ծրագրի դեմ: Այս որոշումը կօգնի պահպանել Իրանի քաղաքացիական միջուկային ծրագրի հսկողությունը, նվազեցնել տարածման ռիսկերը, սահմանափակել Իրանի հնարավորությունը կրճատելու միջուկային զենք ձեռք բերելու «առաջընթացի ժամանակը» եւ թույլ չտալ, որ ռեժիմը տարածման նպատակով օբյեկտները վերամասնագիտացնի»,- նշված է փաստաթղթում:
Իրանի շինարարական հատվածը պատժամիջոցների է ենթարկվում, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, «ուղղակի կամ անուղղակի վերահսկվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից»: Սրա հետ կապված արգելվում է Իրանին չմշակված կամ կիսամշակված մետաղների, գրաֆիտի, ածխի եւ այլնի վաճառքը, մատակարարումը կամ փոխանցումը:
Բացի այդ՝ արգելվում է նյութերի 4 տեսակի մատակարարումը (պողպատե խողովակների, փայլաթիթեղի տարատեսակներ և այլն), որոնք, ԱՄՆ-ի պնդմամբ, կարող են կիրառվել միջուկային կամ հրթիռային ծրագրերում:
Պետքարտուղարությունը միաժամանակ երկարաձգել է բացառությունների գործողության ժամկետը, որոնք Ռուսաստանին, Չինաստանին և եվրոպական երկրներին թույլ են տալիս շարունակել աշխատանքը իրանական միջուկային օբյեկտներում, ինչը Թեհրանին թույլ չի տա այդ օբյեկտներն օգտագործել միջուկային մշակումների համար: