Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստի ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ քաղաքացիական հասարակությանը` կոչ անելով բոլորին` միավորել ուժերը և միասնաբար հաղաթահարել խնդիրները:
Վարչապետի խոսքով` Հայաստանի աշխարհագրական դիրքը, երկրի ներքին և արտաքին մարտահրավերները հաշվի առնելով, միակ լուծումը ուժերի համատեղումն է:
«Գոնե մեր կառավարությունը յուրաքանչյուր ողջամիտ առաջարկության ականջալուր է եղել, պատրաստակամություն է հայտնել քննարկել յուրաքանչյուր հարց, որը հուզում է մեր հասարակությանը, բայց նստացույց անելը, փողոցներ փակելը, իմ կարծիքով, ոչ մեկի շահերից չի բխում: Սա այն դեպքում կարելի է արդարացված համարել, երբ չլսենք իրենց, բայց, Սերժ Սարգսյանից սկսած, չի եղել մեկը, որ պատրաստակամություն չի հայտնել իրենց հետ հանդիպելու և քննարկելու հարցը:
Իսկ ինչ վերաբերում է խոսակցություններին, որ քննարկումները լինում են, բայց որոշումներ չեն լինում, ոչի՞նչ, որ ոչ բոլոր առաջարկություններն են ողջամիտ, ոչի՞նչ, որ տնտեսության մեջ ավելի պրոֆեսիոնալ մարդիկ կան` նախարարներ, փոխնախարարներ, մասնագետներ: Մենք` բոլորս, պետք է քննարկենք և ճիշտ որոշում կայացնենք: Միշտ չէ, որ առաջարկվող լուծումները ճիշտ են, բայց որ հանդիպում ենք, բացատրում և ներկայացնում ենք ճանապարհները, այն ժամանակ մարդիկ հասկանում են: Կարծես թե այդ հանդիպման պակասը կա»,- ասաց նա:
Հովիկ Աբրահամյանի կարծիքով` ընդդիմադիր քաղաքական ուժերի մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ եթե իրենք իշխանության հետ համագործակցում են, վարկաբեկվում են, դա իրենց իմիջի վրա բացասական ազդեցություն է ունենում:
«Ո՛չ, սիրելինե\'րս, այդպես չի կարող լինել: Հոսանքի հետ կապված առաջարկ եղավ, ասացինք` քննարկենք: Թող աուդիտ լինի, եթե կգտնեն խախտումներ, թող պատժվեն: Մենք պատրաստ ենք նստել և խոսել, դա է միակ ճիշտ ճանապարհը երկիրը առաջ տանելու համար, թե չէ մյուս բոլոր ճանապարհները իրենց բացասական ազդեցությունն են ունենում երկրի առաջընթացի վրա: Փողոցում գնում, նստում, խոսում են, այգիներում նստում, խոսում են, փողոց են փակում, բայց ինչո՞ւ: Դա ի՞նչ է տալու, եթե ձեր նպատակը երկրի առաջ ծառացած խնդիրների լուծումն է: Կներեք, բայց ինձ համար այդ մեթոդը և ճանապարհը անընդունելի են»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: