կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-26 14:54
Հասարակություն

Խոսրովի հրդեհի առաջացման բնածին մեթոդն անհնար է, կա՛մ մարդածին, կա՛մ տեխնածին գործոն կա. Արծվիկ Մինասյան

Խոսրովի հրդեհի առաջացման բնածին մեթոդն անհնար է, կա՛մ մարդածին, կա՛մ տեխնածին գործոն կա. Արծվիկ Մինասյան

Թեև վերահսկողությունը, համապատասխան աշխատակիցները բերվել էին պատրաստվածության առաջին մակարդակի, այնուամենայնիվ, հրդեհները մեզ չշրջանցեցին. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Ըստ նրա` իրավիճակը ցույց տվեց, որ կանխարգելման ուղղությամբ պետք է վերանայեն իրենց անելիքները, այդ թվում` տեխնիկա ձեռք բերելու ուղղությամբ: «Մենք ամեն ինչ չենք կապում եղանակային գործոնի հետ: Ճիշտ է, հարուցված քրեական գործը ցույց կտա, թե արդյո՞ք մարդկային և տեխնածին գործոններ չկան կոնկրետ Խոսրովի անտառի դեպքում, սակայն մենք ունենք հրդեհի հաջորդ առավոտյան արբանյակից արված մի լուսանկար, որը հետաքրքիր հարցեր է առաջ քաշում: Լուսանկարից երևում է, որ հրդեհի միաժամանակյա երեք օջախ կա, ինչը բնական պայմաններով պայմանավորելն անհնար է, սա կարող էր լինել մ'իայն կայծակի դեպքում, որը չի եղել, ինչը նշանակում է, որ հրդեհի առաջացման բնածին մեթոդը բացառվում է, և այստեղ կամ մարդածին, կա'մ տեխնածին գործոն կա»,- ասաց Մինասյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ լուսանկարը, երկրաբանների եզրակացությունը տրամադրել են քննչական մարմիններին: Ինչ վերաբերում է հրդեհի մարման տեխնածին միջոցին, ապա այն, ըստ նախարարի, կարող է առաջանալ հետևյալ կերպ. Խոսրովի անտառում կան կայծքարեր, որոնք կլանում են ջերմություն և կեսօրից հետո պայթում` բոց առաջացնելով: «24 օր տևեց Խոսրովում բռնկված հրդեհի մարման ամբողջ գործընթացը: Զարմանալի էր, թվում էր` մարել ենք այն, սակայն հանկարծ միանգամից հրդեհը նորից բռնկվում էր: Մեր գլխավոր խնդիրը մնում է կանխարգելման համակարգի մշակումը, և այս հարցում կարևորում եմ նաև հանրության ակտիվ ներգրավվածությունը: Ավելին` այդ օրերին բոլորը մեկ մարդու նման պատրաստ էին օգնել, անգամ` հատուկ հաշվեհամար բացեցինք: Ցավոք, դեպքից հետո միանգամից բոլորը մոռացան այդ մասին: Իհարկե, մենք մեր պարտավորություններն անում ենք, մեր կարողությունները համախմբում, սակայն այն, ինչ առաջին հայացքից էր թվում` մարդիկ սրտացավ են, ցավոք, առարկայական չդարձավ»,- նշեց Մինասյանը: