|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Բաքվում անցկացվում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայիլովայի գործով դատական նիստը:
Ըստ contact.az-ի՝ դատարանում անվտանգության ուժեղացված միջոցառումներն են ձեռնարկվել: Դատարանի դահլիճ թույլ չի տրվել մուտք գործել լրագրողներին, քաղաքական և հասարակական գործիչներին, ինչպես նաև օտարերկրյա դիվանագետներին: Ոստիկանությունն մարդկանց դահլիճ չի թողել, թեև այնտեղ շատ ազատ տեղեր կան, ինչն առաջացրել հավաքվածների բողոքը, և նրանք սկսել են ծափահարել և միջանցքում վանկարկել` «Խադիջա»:
Ոստիկանությունը նաև թույլ չի տալիս հետաքրքրվողներին մոտենալ դատարանի շենքին: