|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում այսօր կայացել է հայտնի ընդդիմադիր լրագրող Խադիջա Իսմայլովայի գործով հերթական դատական նիստը. հայտնում է haqqin. az-ը:
Նշվում է, որ Խադիջայի փաստաբանները պահանջել են դատավորից` արդարացնել իրենց պաշտպանյալին: Ինքը` Իսմայլովան, խնդրել է իրեն ժամանակ տրամադրել` իր պաշտպանությունը նախապատրաստելու համար: Խնդրանքի հետ կապված՝ հաջորդ դատական նիստը կկայանա օգոստոսի 31-ին:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր լրագրող Իսմայլովային մեղադրում են մի շարք հոդվածներով՝ ինքնասպանության հասցնելու, խոշոր չափերի դրամական յուրացման, անօրինական գործարարության, հարկերից խուսափելու: