Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ծրագիրը շուրջ 750 հայտ էր ստացել, որից ընտրվել է 34-ը: Յուսեֆ Քարգարի «Եղերերգ» ֆիլմը «Կորիզ»-ում ընդգրկված ֆիլմերից մեկն է:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Քարգարը նշեց, որ ֆիլմը մի ծերունու մասին է, ով 25 տարի շարունակ փնրտում է իր տղային:
«Իրանի և Իրաքի միջև մղված պատերազմի հետևանքով մի շարք մարդիկ են անհետ կորել` ծերունու տղան դրանց թվում է: Ծերունին ամեն տարի դիմում է կառավարությանը, որպեսզի գոնե նրանք աջակցեն և մի լուր ստանա տղայի մասին, բայց այդպես էլ ոչ մի պատասխան չի ստանում: Վերջապես օրերից մի օր ծերունին կառավարությունից պատասխան է ստանում…»,-պատմեց կինոռեժիսորը:
Նա նշեց, որ մինչև հիմա էլ շատ ծնողներ կան, որոնք չգիտեն իրենց զավակների` ո՞ւր, ողջ կամ մահացած լինելու մասին:
Քարգարը նշեց, որ շատերն իրեն խորհուրդ էին տալիս չնկարահանել ֆիլմ այս թեմայով, քանի որ ֆիլմի վերջում շատ հարցեր անպատասխան են մնում.«Ի դեպ, ֆիլմում առկա պատմությունն իրական է` հայրիկիս ընկերոջ մասին է ֆիլմը, ով փնտրում էր որդուն»:
Ռեժիսորը նշեց նաև, որ նկարահանման աշխատանքները հեշտ չեն ընթացել` նկարահանումները տեղի են ունեցել 3 նահանգներում, և իրենք ստիպված են եղել անցնել տասնյակ կիլոմետրեր: