|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ճանապարհային ոստիկանությունը հայտնում է, որ ճանապարհային երթևեկության բարելավման, ինչպես և հապաղումներից ու հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով՝ 2015 թվականի հուլիսի 20-ից Երևան քաղաքի Պուշկինի և Հին Երևանցու փողոցներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Պուշկինի փողոցի՝ Աբովյան և Հին Երևանցու փողոցների միջև ընկած հատվածում երթևեկությունը կլինի երկկողմանի, իսկ Հին Երևանցու փողոցի երթևեկությունը Պուշկին և Տերյան փողոցների հատվածում կլինի միակողմանի՝ Պուշկինի փողոցից Տերյան փողոցի ուղղությամբ: