|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2019 թվականի դեկտեմբերի 27-ին Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի և Թբիլիսյան խճուղուց դեպի ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի վարչական շենք տանող անանուն փողոցի խաչմերուկում (Թբիլիսյան խճուղի, №13 հասցեի դիմացի հատված) կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն. Yerkir.am-ին հայտնում են Ոստիկանությունից:
Փոփոխության արդյունքում նշված խաչմերուկում կտեղակայվի լուսացուցային օբյեկտ, խաչմերուկը կդառնա կարգավորվող, և այսուհետ տվյալ խաչմերուկով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտների տեղաշարժի հերթականությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով:
