կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-28 19:25
Հասարակություն

Նոյեմբերի 29-ից Երեւանի Գյուլիքեւխյան փողոցում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն

Նոյեմբերի 29-ից Երեւանի Գյուլիքեւխյան փողոցում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2016 թ. նոյեմբերի 29-ից Երեւան քաղաքի Գյուլիքեւխյան փողոցում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն։

Դրա արդյունքում Գյուլիքեւխյան փողոցի՝ Գալշոյան փողոցից դեպի Գայի պողոտա ուղղության միակողմանի երթեւեկության հատվածի մի մասում՝ մինչեւ Բակունցի փողոցի խաչմերուկ, կառանձնացվի հատուկ գոտի՝ միայն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների հակառակ ուղղությամբ երթեւեկության համար: