|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Հրապարակը» գրում է. «Մի քանի օր առաջ Արարատի մարզի Դարակերտ գյուղում դժբախտ դեպք է գրանցվել։ Գյուղամերձ գազալցակայանի տարածքում կախված են գտել Հայանիստ գյուղի 40–ամյա բնակիչ Յուրա Բ.–ին։ Յուրան աշխատել է նույն լցակայանում, որտեղ տեղի է ունեցել դեպքը։ Պարզվում է վերջերս այդ գազալցակայանի մոտ տեղադրել են շահումով խաղերի ապարատներ, որը դարձել է ոչ միայն ամբողջ գյուղի ու անցորդների, այլև լցակայանի աշխատակիցների, գլխավորապես՝ Յուրայի սիրելի զբաղմունքը։
Նա օրեր շարունակ մեծ գումարներ է տարվել, վիճակն այնքան է վատացել, որ վերադասը հրահանգել է այլևս աշխատանքի չգալ։ Դեպքի օրը, անտեսելով վերադասի հրահանգը, Յուրան գնացել է աշխատանքի ու տարվել «կալոնկայի» օրվա հասույթը, խոսվում է, որ խոսքը մեծ գումարի մասին է։ Լուսադեմին նրան կկախված են գտել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։