կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-15 10:16
Հասարակություն

«Շինանյութի Սերոժ»-ի մարդիկ գազալցակայանի տիրոջը տարել «խելոքացրել» են. «Հրապարակ»

«Շինանյութի Սերոժ»-ի մարդիկ գազալցակայանի տիրոջը տարել «խելոքացրել» են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսին մենք գրել էինք, որ Դարակերտ գյուղին մերձակա գազալցակայանի տարածքում կախվել է Հայանիստ գյուղի բնակիչ Յուրան, ով «Գուդվին Բետ» ՍՊԸ-ին պատկանող «Էլ լոտո» շահումով խաղային ապարատների վրա խաղացել ու մեծ գումարներ է տարվել: «Գուդվին Բետ»-ը պատկանում է «Եվրոպա» ռեստորանի սեփականատեր, շինանյութի բիզնեսով զբաղվող Սերգեյ Մանուկյանին՝ Շինանյութի Սերոժին, Աշտարակի ճանապարհին գտնվող առանձնատան տիրոջը: Այսպիսի ապարատներ տեղադրված են Հայաստանի գրեթե բոլոր գազալցակայանների տարածքում՝ վարձակալական հիմունքներով:

Մենք տեղեկացանք, որ ողբերգությունից օրեր անց Դարակերտի գազալցակայանի սեփականատերը հրահանգել է, որ անջատեն ապարատները, հավաքեն եւ տերերին տեղեկացնեն, որ գան տանեն «գլխակեր» սարքերը:

Շինանյութի Սերոժի մարդիկ եկել են, բայց ոչ թե ապարատներն են տարել, այլ գազալցակայանի տիրոջը եւ մի քանի ժամ անց «խելոքացած» վերադարձրել: Արդյունքում՝ ապարատները մնացել են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: