կարևոր
4177 դիտում, 2 տարի առաջ - 2022-09-30 19:04
Քաղաքական

Սամվել Հովսեփյանը կալանավորվեց

Սամվել Հովսեփյանը կալանավորվեց

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Սասուն Մխիթարյանի նախագահությամբ, քիչ առաջ բավարարեց վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը եւ երկու ամսով կալանավորեց Բերդ խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սամվել Հովսեփյանին։

Սամվել Հովսեփյանը մեղադրվում է Բերդ համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու մեջ։ Քրեական վարույթի շրջանակում ավելի վաղ կալանավորվել էին նաեւ Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հասմիկ Մելիքյանը եւ նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Լեւոն Առաքելյանը։ Նրանք մեղադրվում են նույն արարքում։