կարևոր
3529 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-19 17:12
Իրավական

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը կալանավորվեց

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը կալանավորվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Մաթևոսյանի նախագահությամբ, բավարարեց նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Հիշեցնենք, որ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ձերբակալվել էր։ Հայտնի էր դարձել, որ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և կալանավորելու վերաբերյալ համաձայնություն տալու միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ։