|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Թուրքիայի Բարթըն նահանգի կրթության վարչության պետ Յաշար Դեմիրը հայտարարել է, որ նյարդայնանում է դպրոցներում գլխաբաց աշակերտուհիներ տեսնելիս:
Ըստ Ermenihaber-ի՝ Դեմիրը նման հայտարարությամբ է հանդես եկել Բարթընի Ուլուս շրջանի Իմամ հաթիփ կրոնական վարժարանում կազմակերպված` իմամների ամենամսյա ժողովի ժամանակ: Ելույթ ունենալիս նա հրապարակավ հայտարարել է, որ բոլոր դպրոցների տնօրեններին խիստ զգուշացրել է գլխաշորերի վերաբերյալ:
Դեմիրը ելույթի ժամանակ խոսել է նաև 4-6 տարեկան երեխաների շրջանում Ղուրանի դասընթացներ անցկացնելու անհրաժեշտության մասին: Թուրք պաշտոնյայի խոսքով` երեխաներն այդ տարիքից արդեն պետք է կապված լինեն կրոնին: