Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անհրաժեշտ է առավելագույն ջանքեր գործադրել` Երրորդ համաշխարհային պատերազմը կանխելու համար. հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Haber7-ի եթերում:
Խոսելով Ռուսաստանի կողմից Թուրքիայի օդային սահմանը խախտելու դեպքի մասին՝ նա ասել է. «Ռուսաստանը Սիրիայի հարցում իր վերջին միջամտության ընթացքում, հատկապես մեր օդային սահմանը խախտելով, Սիրիայի ճգնաժամի մեջ Թուրքիային ներառելով, շատ մեծ սխալ գործեց: Դժվար է ասել, թե իրավական խախտումների շարունակությունն ինչի կհանգեցնի: Դիվանագիտական շփումները շարունակվում են: Մենք չենք ցանկանա պատերազմի մաս դառնալ»:
Երրորդ համաշխարհային պատերազմի հնարավորության մասին հարցին Թուրքիայի վարչապետը պատասխանել է. «Բոլորը պետք է առավելագույն ջանք գործադրեն` դրանից զերծ մնալու համար: Այժմ նման մտահոգություն չունենք, սակայն եթե միջազգային իրավունքի սկզբունքների խախտումները շարունակվեն, դժվար կլինի ասել, թե ինչ տեղի կունենա ապագայում»:
Դավութօղլուի խոսքով՝ պետք է պատրաստ լինել ամեն տեսակի սցենարների: «Սակայն, Աստված տա, որ բանը պատերազմի չհասնի: Դրա համար շարունակվում են մեր բանակցությունները: Մենք երբևէ չենք ցանկացել ոչ մի պատերազմում կողմնակալ լինել կամ դրան մաս կազմել, բայց մեր պարտականությունն է միջոցներ ձեռնարկել հավանական պատերազմի դեմ»,- ասել է Թուրքիայի վարչապետը: